Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Դատական տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ՝ Իգոր Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշումն, ըստ որի՝ նա ազատվել է աշխատանքից։

«23.10.2019թ. թիվ 1539-Ա որոշումն անվավեր ճանաչելու և, որպես իրավական հետևանք, Հայցվորին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերականգնելու պահանջ»,- նշված է պահանջի մեջ։ Հայցն ընդունվել է վարույթ։ Այն մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։

Աղբյուրը՝ Factor.am