Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին:

Վարչապետը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել՝ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման գործում:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել մեր երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված և ընթացքում գտնվող բարեփոխումներին: Քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: