Արցախում ևս 61 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 67 ական է վնասազերծվել.ԱԻՊԾ

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Հուլիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 576 ահազանգ, որից 58-ը արտակարգ: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 10 և սոցիալ-կենցաղային՝ 9 կանչ:

Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն նվազել է հրդեհների քանակը, գրանցված հրդեհի չորս դեպքերից երեքը բռնկվել է չոր խոտատարածքում, մեկը ավտոմեքենայում:

Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 3 դռան բացում, 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի: