Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

2021 թվականի մայիսի վերջին օրերից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները Սեւանա լճից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 6 միլիոն 489 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի համաձայն՝ նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 90 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2021 թվականի հունվարից մինչեւ մայիս 31-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 108 միլիոն 511 հազար խորանարդ մետր ջուր։