Հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը․ Սանոսյան

Հնարավորություն կա Իրանից ներկվող գազի ծավալները մեծացնել․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Մենք հիմա տարեկան 365 միլիոն մետր խորանարդ գազ ենք ներկրում Իրանից, որը հայտնի պայմանագրի հիման վրա 1/3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում դեպի Իրան։ Մենք մի քանի ամիս առաջ գործընկերների հետ երկարաձգել ենք մինչև 2038 թվական այդ  փաստաթուղթը, որը ոչ միայն ժամկետի երկարաձգում է, այլ հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը ՀՀ և համապատասխան էլեկտրաէներգիայի արտահանումը, որը կարծում ենք առաջիկա տարիներին ծավալները կփոխվի»,– ասաց նա։

Ըստ Սանոսյանի՝ այսօր գործող խողովակի տրամագիծը ավելին ներմուծելու հնարավորություն տալիս է։