Ուկրաինան հրշեջ ինքնաթիռով կօգնի Թուրքիային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում բռնկված աննախադեպ անտառային հրդեհների կապակցությամբ: 

Այս մասին Զելենսկին գրառում է արել Twitter-ում:

Նա մասնավորապես գրել է. «Մեր հրշեջ ինքնաթիռը վաղը կմեկնի Թուրքիա: Այս դժվարին պահին Ուկրաինայի ժողովուրդը կկանգնի Թուրքիայի ժողովրդի կողքին»:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: