ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել. Հայտարարություն

ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել. Հայտարարություն
ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել. Հայտարարություն

ԵՄ տեղական հայտարարությունը քաղաքացիական ակտիվիստիներին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին բռնության ենթարկելու դեպքերի առնչությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ, հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ:

ԵՄ պատվիրակությունը հայտնում է իր մտահոգությունը Երևանում վերջերս տեղի ունեցած դեպքերի՝  քաղաքացիական ակտիվիստիների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ:

ԵՄ պատվիրակությունը ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում նա կոչ է անում  իրականացնել դեպքերի արդյունավետ և անկախ քննություն:

ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակաությունը կրկին հաստատում է իր մտահոգությունը  2013 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի  նկատմամբ քննության արդյունքների բացակայության առնչությամբ: 

Օրենքի անարդյունավետ կիրարկման ընկալումն  աճող մտահոգությունների  տեղիք է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների,  մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային դիտորդների շրջանում և առաջ է քաշում Հայաստանում անպատժելիության մթնոլորտ զարգացնելու վտանգ: 

ԵՄ պատվիրակությունը վկայակոչում է, որ ժողովրդավարական  սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչը, ինչպես համաձայնեցվել է Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերին   արված համատեղ հայտարարությամբ:

© Medialab.am