Վանաձորի դրամատիկական թատրոնը հանդես է եկել բացօթյա ներկայացումներով. Տեսանյութ

Համավարակի պատճառով երկար դադարից հետո Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները թատրոնի հետնաբակում հանդես են եկել «Հեքիաթը մեր այգում» բացօթյա մանկական ներկայացմամբ։ Ներկայացման ռեժիսորը Արամ Մխիթարյանն է։

Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երիտասարդ և միջին սերնդի դերասաններ։ Մեր կրտսեր հանդիսատեսը ներկայացումը սիրեց, որի վառ ապացույցը երեխաների ջերմ ու ոգևորված տրամադրությունն էր։ Բացօթյա ներկայացումները լինելու են շարունակական։

https://www.facebook.com/abelyantheatre/videos/995939570826921/?v=995939570826921

Մանկական ներկայացումից զատ, աբելյանցիները պատրաստվում են Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» բացօթյա ներկայացման առաջնախաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:30-ին, Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում՝ նվիրված արձակագրի 130-ամյա հոբելյանին։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։

Այս մասին տեղեկացնում է թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը։