«ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

«ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
«ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

«ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին»:

Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ափսոսանք է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ հայ-ամերիկյան առևտրի պալատի նիստում ելույթի կապակցությամբ:

«Ուզում եմ հավատալ, որ ԱՄՆ կառավարությունն ու դեսպանատունը իրենց ավանդն են ներդրել Հայաստանում փոփոխությունների գործում՝ այն բանի շնորհիվ, որ վերջին տասնամյակների ընթացքում պաշտպանել են հանուն կոռուպցիայի դեմ պայքարի հնչող ձայները, ինչպես նաև կառավարությունում այն մարդկանց ու պաշտոնյաներին, ովքեր ցանկանում էին Հայաստանն ավելի արդար դարձնել»,- իր ելույթում հայտարարել էր դեսպանը:

Զախարովայի կարծիքով՝ սա բացահայտ խոստովանություն է Հայաստանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: «Այնուհետև դեսպանը փորձել է շտկել ասածը, սակայն խոսքն արդեն հնչել է»,- հայտարարել է Զախարովան: