Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում

Մարտի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183713 դեպք, որոնցից 168289-ն` առողջացած, 3348-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11219 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 804602 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4965 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք:

Ունենք 312 առողջացած և 16 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 857 է:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։