Տարածվող վերնագրերը, իմ ԿԲ խորհրդի անդամ ընտրվելու մասով, կարծում եմ մի փոքր շփոթ են առաջացնում․ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի բարեկամներ և ընկերներ։ Իհարկե շնորհակալ եմ մաղթանքների ու Ձեր արձագանքի համար, սակայն տարածվող վերնագրերը, իմ ԿԲ խորհրդի անդամ ընտրվելու մասով, կարծում եմ մի փոքր շփոթ են առաջացնում․․․ըստ այդմ, ցանկանում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ ՖՎԲ հանձնաժողովը 4 կողմ և 1 դեմ ձայներով դրական եզրակացություն տվեց իմ թեկնածությանը։

Սա նշանակում է, որ օրենսդրության համաձայն իմ թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ընթացքում, իսկ վերջնական եզրակացությունը կորոշվի փակ գաղտնի քվեարկությամբ»։