Նրանց մարտավարությունը որդեգրված է ահաբեկչական խմբավորումներից, միտված է դիմացի զգայունությունը թուլացնելուն, խնդրում եմ չտրվել դրանց ազդեցությանը․ Հովհաննիսյան․ Տեսանյութ

Այսօր ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։ Այդ մասին քիչ առաջ միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա ներկայացմամբ, այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում։

«Մարտական այս գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք, մեր հրամանատարները շատ լավ պատկերացնում են։ Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա», -ներկայացրեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, կան բնակավայրեր, որոնք օրինակ 10-15 օր առաջ համարվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրավված և նրանց վերահսկողության տակ, սակայն մինչ օրս այդտեղ չկա իրենց վերահսկողությունը։ «Բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով հիմնականում ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով, բայց մինչ օրս իրենց համար համարվում են գրավված տարածքներ։ Ես խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքաննարկել և նման լուրերը չտարածել», -նշեց նա՝

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրավիճակը կայուն է, վերահսկելի է, իսկ որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն։ «Այս մարտավարությունը որդեգրված է ահաբեկչական խմբավորումներից, միտված են դիմացի պաշտպանությունն ու զգայունությունը թուլացնելուն։ Խնդրում եմ չտրվել նման գործողությունների ազդեցությանը», -ընդգծեց Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և կամավոր Հարություն Բաղդասարյանի ճեպազրույցը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և կամավոր Հարություն Բաղդասարյանի ճեպազրույցը:Briefing of the representative of the RA Ministry of Defense Artsrun Hovhannisyan and military volunteer Harutyun Baghdasaryan:https://youtu.be/e-xaYMxClgMБрифинг представителя МО РА Арцруна Ованнисяна и добровольца Арутюна Багдасаряна:https://youtu.be/zncEV7L4yHg

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Tuesday, October 20, 2020