Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է տնտեսավարողներին 100 մլն-ից ավելի վարկ չտրամադրելու մասին լուրերը

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հերքում է տնտեսավարողներին 100 մլն դրամից ավել վարկ չտրամադրելու վերաբերյալ ներքին որոշման մասին տեղեկությունները։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ասաց փոխնախարարը՝ պատասխանելով հարցին, թե կա՞, արդյոք, ներքին որոշում տնտեսավարողներին 100 մլն դրամից ավել վարկ չտրամադրելու վերաբերյալ, քանի որ քաղաքացիներն ահազանգում են։

«Վարկ վերցնելու համար տնտեսավարողներից արդեն 200 հայտ ենք ստացել, բոլոր հայտերը բանկերի հետ մոնիտորինգի ենք ենթարկում և պայմաններին համապատասխանողները՝ բավարարում: Ես նմանատիպ տեղեկություն չունեմ, և դժվար թե ինչ-որ մեկը նման տեղեկատվություն ունենա: Ներքին որոշում չկա, կա Կառավարության հստակ որոշում, կա հստակ կանոնակարգ»,- նշեց Ավանեսյանը և հավելեց, որ տնտեսավարողները շարունակեն նույն կերպ աշխատել և համագործակցել բանկերի հետ: