Նոր սադրանքները բացառված չեն. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիային, ինչպես նաև ՀՀ նախկին նախագահների հանդիպումներին ու իշխանության հետ հնարավոր երկխոսությանը:

«Պետք է արձանագրել, որ սահմանին իրավիճակը կայուն լարված է։ Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությունը՝ նոր սադրանքները բացառված չեն», -մասնավորապես ասել է նա: