Մենք այստեղ ենք․ Զելենսկին Կիևից ուղիղ եթեր է մտել. տեսանյութ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ ինքն ու կառավարության և խորհրդարանի ղեկավարությունը գտնվում են Կիևում :

Զելենսկին տեսաուղերձը հրապարակել է Տելեգրամի իր ալիքում:

«Բոլորս այստեղ ենք և պաշտպանում ենք մեր անկախությունը, մեր պետությունը և այդպես կլինի շարունակ»,- ասել է Զելենսկին: