Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ։ Ավելի քան չորս տարի է, ինչ նրա հետ ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային հարաբերություններ և անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ նրան հաջողություններ իր նոր պատասխանատու առաքելությունում»,- X սոցիալական հարթակում գրել է Քըլըչը։