Ավստրիայի կառավարությունը նախաձեռնել է հերթական «Արվեստագետները` կենվոր» ամենամյա ծրագիրը

Ավստրիայի կառավարությունը նախաձեռնել է հերթական «Արվեստագետները` կենվոր» ամենամյա ծրագիրը
Ավստրիայի կառավարությունը նախաձեռնել է հերթական «Արվեստագետները` կենվոր» ամենամյա ծրագիրը

Ավստրիայի կառավարությունը  նախաձեռնել է հերթական «Artists in Residence» («Արվեստագետները` կենվոր») ամենամյա ծրագիրը, որի շրջանակում ենթադրվում է տեսային, լուսանկարչական, տեսաձայնային, կոմպոզիտորական արվեստների, գրականության, մանկապատանեկան գրականության, ինչպես նաև թարգմանության և մշակութային կրթության բնագավառներում 50 կրթաթոշակի տրամադրում:

Դիմումաձևերը բաց են հանրության համար, իսկ դիմորդները կարող են իրենց հայտերը ներկայացնել բացառապես www.artists-inresidence-austria.at կայքի միջոցով մինչև ս. թ. սեպտեմբերի 30-ը: Ընտրությունը կատարվելու է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում:

Հաղթող ճանաչված դիմորդներին առաջարկում  ենք դիմել ՀՀ մշակույթի նախարարություն՝ կազմակերպիչների հետ կապ հաստատելու համար:

Կոնտակտային տվյալներ՝

Արտաքին կապերի վարչություն

Մարիամ Գիգոյան

Հեռ.՝ (011) 52-39-40

Էլ. հասցե՝ [email protected]