Հայ-ադրբեջանական սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում։
«Եղել են թեթև կրակոցներ հրաձգային զենքից, ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի»,- ասաց Հովհաննիսյանը։
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը հավելեց, նաև, որ Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստոբաժանումները խոցել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք` ‹‹ORBITER-3›› տիպի: