Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը

Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 90 հազարը, իսկ վարակվածների ընդհանուր թիվը՝ 4 միլիոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Santé Publique-ը:

Վերջին օրերի ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 25 հազար 229 նոր դեպք, այդպիսով ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4 մլն 15 հազար 560-ի: