Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: