Լեւոն Զուրաբյան. Իշխանությունների հետ համագործակցության մասին լուրերը քարոզչական հնարք է

Լեւոն Զուրաբյան. Իշխանությունների հետ համագործակցության մասին լուրերը քարոզչական հնարք է
Լեւոն Զուրաբյան. Իշխանությունների հետ համագործակցության մասին լուրերը քարոզչական հնարք է

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը քարոզչական հնարք է համարում այն լուրերը, թե իբր ընդդիմությունը համագործակցում է իշխանությունների հետ:

«Դա ուղղակի քարոզչական հնարք է, որ կիրառվում է իշխանությունների կողմից, որպեսզի ցույց տան, որ իրենց վերջին զիջումները Կոնգրեսին կապված չեն իշխանության թուլության հետ: Այդ քարոզչական հնարքը նաեւ կիրառվում է իշխանությանը սպասարկող եւ իրենց Կոնգրեսին մրցակից համարող քաղաքական ուժերի կողմից` նսեցմացնելու համար Կոնգրեսի ձեռքբերումները»,- «Մեդիալաբին» փոխանցեց Լեւոն Զուրաբյանը:

 

Նրա խոսքով, միայն այդ նպատակով են «այդ բոլոր խոսակցությունները զարգացվում իշխանության քարոզիչների եւ իրենց ընդդիմադիր հորջորջող քաղաքական ուժերի կողմից, որոնք Համաժողովրդական շարժմանը նայում են ոչ թե որպես ժողովրդի պայքարի, այլ` որպես իրենց մարգինալացման տանող կոնկուրենտի»:

 

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ի՞նչ կարող է լինել մայիսի եռեսունմեկի` Կոնգրեսի հայտարարած հանրահավաքից հետո, եթե իշխանությունները չկատարեն ընդդիմության պահանջները` մինչ այդ օրը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ապա դրան Զուրաբյանը արձագանքեց.

«Ես չեմ ցանականում հիմա քննարկել վատատեսական սցենարներ»:

 

© Medialab.am