Կեղծիքի զոհ դարձած մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են երկրի նախագահին

Կեղծիքի զոհ դարձած մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են երկրի նախագահին
Կեղծիքի զոհ դարձած մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են երկրի նախագահին

«Խոսքի իրավունք» միավորմանը դիմել են Երևանի Թբիլիսյան խճուղի 3/2 հանրակացարանի մի խումբ բնակիչներ, ովքեր կեղծիքի զոհ են դարձել:
ՀՀ Նախագահին ուղղված նրանց բաց նամակում ասվում է.

Մեծարգո պարոն նախագահ,

Մենք Ձեզ ենք դիմում արդեն 3-րդ ամգամ, Դուք 2 անգամ հանձնարարական եք ուղարկել (2008թ,2012թ.)

Դիմում ենք Ձեզ, որ մենք, վերը նշված հասցեի բնակիչներս դեռ 2008թվականին Ձեր տված կացարանների և հանրակացարանների սեփականաշնորհման մասին հրամանը, փորձեցինք օգտագործել: Դիմել ենք բազմաթիվ ատյաններին, սակայն ոչ մի արձագանք: Պարզվեց, որ մեր հանրակացարանը,առանց մեր գիտության,կեղծարարությամբ, շենքի մի հատվածի վրա անհատույց օգտագործման իրավունք ունեցող, «Աշխատանքային ռեզերվները» սեփականաշնորհել են մեր բնակեցված հատվածի հետ միասին:

Հայտնում ենք Ձեզ,որ մենք 1990-ական թվականներից ապրում ենք Թբիլիսյան խճուղի 3/2հասցեում,որը պատկանում էր թիվ 9ուսումնարանին‘ որպես հանրակացարան(այժմ,,Երևանի Պետական Տարածաշրջանային N1 Քոլեջ: Ապրելով հանրակացարանում,մենք,բնակիչներով թիվ 9ուսումնարանին վճարել ենք (բացի մանկատունն ավարտած սաների)հանրակացարանի սենյակի վարձ (14ք./մ.):

Դիմում ենք, քանզի պարոն Տիգրան Սարգսյանի այցից(25.12.2011թ.)հետո մեր շենքի բնակիչները մեր վարչապետին ուղարկեցին ոչ միայն անհատական դիմումներ,այլ նաև 1 միասնական դիմում,որտեղ շոշափվում էր և մեր շենքի(մեր կողմից զբաղեցրած)տարածքների սեփականաշնորհման հարցը,և մեր շենքի սանիտարահիգենիկ վիճակը,և մեր շենքի նկուղի ջրով լցված լինելու խնդիրը,ինչպես նաև մեր շենքի անապահով և բազմանդամ ընտանիքներին հավելյալ բնակմակերեսով բարելավման խնդիրը(մենք նշել ենք,որ մեր շենքի 4-րդ հարկը անհատույց օգտագործման է հանձնված,,Աշխատանքային ռեզերվներ,,ԿՄԸ-ին,որը չի օգտագործում այն(15-17տարվա ընթացքում օգտագործվել է 2-3 անգամ),և բարձիթողի ու անմխիթար վիճակում է գտնվում):Դա է վկայում այդ հարկի տեխնիկական ու նյութական վիճակը,պատուհանների ապակեպատման վիճակը,պատշգամբի անմխիթար ու քանդված վիճակը,խողովակների և ջեռուցման համակարգի միացման վիճակը,որը հեղեղում է 3-րդ,2-րդ և 1-ին հարկերի մեր հանրակացարանային բաղնիքները,զուգարանները և հարակից սենյակները:

Նշենք նաև,որ ըստ հասարակական կազմակերպությունների(Հ.Կ.) մասին օրենքի,Հ.Կ-ները հանդիսանում են շահույթ չհետապնդող կազմակերպություն,և իրավունք չունեն որևէ գանձում կատարելու,բացի Հ.Կ-ի անդամության վճարը:Սակայն ,,Աշխատանքային ռեզերվներ,,Կ.Մ.Ը.-ն իր Հ.Կ.-ի կնիքով կնքել է պայմանագրեր (որոնց մեծ մասը բնակիչներին չի տվել,իսկ իր մոտ գտնվող պայմանագրերը այրել է,որպեսզի կոծկի իրենց կեղծարարությունների իրեղեն ապացույցները),և ապօրինաբար գանձել է բնակվարձ իր կողմից (Ստյոպա Հարությունյանը) ինքնակամ սահմանված գումարի չափով(ըստ սիմպատիայի 3000-ից 10.000դրամ ամսեկան):

Պետք է նշենք, որ մեր վարչապետի այցից հետո իրոք սկսվել էր սեփականաշնորհման գործընթաց քաղաքապետարանում,որտեղից մենք պատասխան նամակներով ստացել ենք,որ տվյալ գործընթացը ուղարկվել է Արաբկիրի վարչական շրջան,այնտեղ շարունակելու համար,սակայն Արաբկիրի կոմունալ բաժնից մեզ պատասխանել են,որ իրենք մեր գործերը ետ են ուղարկել քաղաքապետարան,պատճառաբանելով,որ այն իրենց համայնքի սեփականությունը չէ:

Մենք բնակվելով վերը նշված հասցեում 1990-ականներից,ժամանակին դեպի շենք ելք ու մուտք ենք արել տարբեր տեղերից,այժմ,,Աշխատանքային ռեզերվներ,,ԿՄԸ-ի ներկայացուցիչը‘ իրեն ,,Տեր ու Տնօրեն,,հորջորջող Ստյոպա Հարությունյանը որոշել է,որ տարածքն իրենն է և մենք չունենք ազատ ելքի և մուտքի ճանապարհ:

Շենքի հետևի մասում է գտնվում Երևանի տարածաշրջանային N1 քոլեջին,թիվ N746-ն 14 հունիսի 2007թ. որոշմամբ,փոխանցված,բայց մինչ օրս օգտագործման իրավունքի պայմանագիր չստացած 5 ավտոտնակներ:Դրանցից մեկի ապամոնտաժման արդյունքում շենքի բոլոր բնակիչները կունենան ճանապարհ:

Դա կնպաստի նաև,որպեսզի շենքի մեր մուտքին մոտենա մեքենա(շտապ օգնություն կամ այ),և կնպաստի,որ դադարենք օգտվել քոլեջի կենտրոնական մուտքից(այնտեղից օգտվելիս դժվար է մեքենաների մոտեցումը դեպի շենքի մուտքի մոտ):

Նախկին նախագահական ընտրություններից առաջ շենքի բնակիչներս փաստացի գրանցվել ենք մեր սենյակների վրա,ըստ մեր բնակության վայրի:Շենքում ապրում են 27ընտանիքներ(91բնակիչ,որից չափահաս են 78անձ):

Մենք 2008թվին դիմեցինք Ձեզ,որպեսզի իրականացնեինք մեր զբաղեցրած տարածքների սեփականաշնորհումը,ըստ Ձեր կողմից արձակված օրենքի(կացարանների և հանրակացարանների սեփականաշնորհման մասին),որի ժամանակ էլ բացահայտվեց,,Աշխատանքային ռեզերվներ,,-ի զեղծարարությունը այն մասին,որ մեր հանրակացարանի մեր սենյակները սեփականեցվել են առանց մեր գիտությամբ:Որի պատճառով մենք չկարողացանք իրականացնել մեր զբաղեցրած տարածքների սեփականաշնորհումը:

Նշենք նաև,որ շենքի վիճակը օրեցօր դառնում է անմխիթար,և վթարային,այնքանով,որքանով,որ շենքի բաղնիք-զուգարանային հատվածի դրսային երեսի անկյունային պատերը սկսած 4-րդ հարկից փլվում է բառիս բուն իմաստով,մենք 3անգամ սանէպիդկայան ենք դիմել և պատասխանը ուղարկում ենք Ձեզ,իսկ նոր պատասխանը ևս կուղարկենք:06.04.2012-ին էլ արտակարգ իրավիճակներից ենք հրատապ կանչել,քանզի Սիմոնյան Գայանեն և Հավհաննիսյան Իրինան Ստյոպա Հարությունյանի Թույլատվությամբ Քանդում են բաղնիք-զուգարանային հատվածի դրսի պատը,իսկ Սիմենյան Լուսինեն էլ հաճույքով,նույն Ստյոպա Հարությունյանի թույլատվությամբ ջրում է(ջուրը հիմնականում բաց է պահում և հեղեղում է)2-րդ և 1-ին հարկերի բաղնիք զուգարանները և հարակից բնակարանները և այժմ դարձել է շատ վտանգավոր բաղնիք-զուգարանից օգտվելը,քանզի պատերի մնացյալ հատվածները շարժվել են և խորը ճաքեր են տվել:Այն կազմում է շենքի անկյունային մասից մոտ 35-40ք./մ. տարածք,որի պատճառով 06.04.2012-ին մենք ստիպված եղանք ահազանգել արտակարգ իրավիճակների վարչություն,և փառք աստծո,որ առայժմ մահվան ելքով դեպքեր տեղի չեն ունեցել:Ցավոք դրանից ոչ ոք ապահովված չէ:Իրենց մասնագետները մեր շենքի վիճակը գնահատել են 6-րդ կարգի վթարային:

Շատ ենք խնդրում,ինչքան հնարավոր է շուտ անդրադառնալ մեր շենքի հիմնախնդիրներին,քանզի տվյալ իրավիճակում չեն բացառվում նաև դժբախտ պատահարները:

Կից ներկայացնում ենք քաղաքապետարանից մեզ ուղարկված գրություններից մեկը,Արաբկիր թաղապետարանի տրված պատասխանը:

Տեղեկացնում ենք նաև,որ դիմել ենք բազմաթիվ ատյաններ և մեր նամակին կից Ձեզ կներկայացնենք մեր ուղարկած նամակները և դրանց պատասխանները,ինչպես նաև 2003թվին ,,Աշխատանքային ռեզերվներ,,Կ.Մ.Ը.-ին անհատույց օգտագործման իրավունքի փաստաթուղթը և հանրակացարանի գլխավոր հատակագիծը(որը բնավ չի համապատասխանում իրականությանը,ըստ մեր սենյակների չափերին և ձևին):

Կից ներկայացնում ենք բոլոր այն հիմքերը,որով մենք 1990-ականներից բնակվում ենք վերը նշված հասցեում,ինչպես նաև իրենց կողմից կնքված և տրված 2 բնակչի պայմանագրերի պատճեները,և պայմանագիր չստացած բնակիչները սենյակների վարձերի կտրոնների պատճեները,որոնք ապացուցում են,որ մենք ի տարբերություն իրենց,այս տարածքները զբաղեցրել ենք օրինական կարգով:

Մեր շենքի նկուղը լցված է ջրով,իսկ այդ խոնավությունը արտահայտվում է մեր ոտքերի ռևմատիկ ցավերով,մեր սիրտի և ընդհանրապես մեր առողջության վրա:Այս տարածքում ապրելուց,այս պայմանների մշտական դեպրեսիոն վիճակի հետևանք է,որ չունենք տարրական սանիտարահիգենիկ պայմաններ,սանհանգույցային և խոհանոցային պայմաններ:14ք./մ.-ի մեջ և քնում ենք,և հաց ուտում,և հեռուստացույց դիտում,ու երեխաները դասերն են պատրաստում և կներեք գռեհիկ արտահայտությանս‘ զուգարանային հոգսեր ենք հոգում,քանզի ընդհանուր զուգարանում ամբողջ բոլոր հարկերի կեղտաջրերը հեղեղի նման թափվում են մեր գլխին,ինչու չէ,նաև լվածքն ենք տանը լվանում նույն պատճառով:Նշեմ նաև,որ եթե աստված մի արասցե բժիշկ կամ այլ բանի պետք լինի,ապա պետք է կամ սրան-նրան խնդրենք,որ դարպաս բացեն,կամ ոտքով հասնենք դարպասներին,որպեսզի կարողանանք դուրս գալ այս շրջափակումից:Էլ չեմ ասում տարածքի սանիտարահիգենիկ վիճակի մասին,որ մենք 2 տարի(2007 և 2008)անընդմեջ դիմել ենք Պետական Հիգենիկ և հակահամաճարակային տեսչություն‘ պարոն Ա.Վանյանին,եկել են,ստուգել են և մեզ են ուղարկել դիտման ու ստուգման արդյունքները և դրանից հետո ոչինչ չի արվել,աղբը և շները շարունակում են գոյատևել մեր կողքին’ մեր շենքի հարկերում,բակում և բաղնիքներում:

Ներկայումս ունենալով բազմաթիվ ապացույցներ, որ ,,Աշխատանքային ռեզերվներ,,-ի գործարքը կատարվել է կեղծ և ապօրինի,խնդրում ենք Ձեր միջամտությունը,այդ հարցի լուծման համար:

Երբեմն մեր մեջ կասկած է առաջանում,միթե մենք մեր հայրենիքում ենք ապրում,որտեղ պետք է պաշտպանված լինի յուրաքանչյուրիս տարրական իրավունքները:

Էլ ի՞նչ սրտով և հավեսով պիտի մեծացնենք մեր որդիներին,որպես հայրենիքի զինվոր

Ուստի խնդրում ենք Ձեր աջակցությունը պաշտպանելու մեր և մեր երեխաների մեր հայրենիքում օրինական ապրելու իրավունքը, թույլ տաք, որպեսզի մենք կարողանանք սեփականացնել մեր կողմից զբաղեցրած տարածքները:

Փախստականները իրենց կոմիտեն ունեն,մանկատունն ավարտածները իրենց կազմակեպությունն ունեն, վետերաններն իրենց միությունն ունեն,իսկ մենք՝ անապահով ընտանիքներս չգիտենք թե մեր հոգսերի, խնդիրների ու պրոբլեմների մասին ում դիմենք:

Վստահելով Ձեր օբյեկտիվությանը,նորից խնդրում ենք օգնել մեզ դուրս գալ այս քաշքշուկից:

Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը և հույսով սպասում Ձեր դրական պատասխանին:

Մենք, վստահում և հավատում ենք, որ Դուք ԿԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ և ԿՊԱՅՔԱՐԵՔ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ:

«Խոսքի իրավունք» միավորումը նույնպես վստահ է, որ այս քաղաքացիների դիմումը անպատասխան չի մնա: Միավորումը հետևողական կլինի իրեն դիմած քաղաքացիների խնդիրը մինչև վերջ լուծմանը:

Խոսքի իրավունք միավորում

© Medialab.am