Հայտարարություն հացադուլը վերսկսելու վերաբերյալ․ Հովհաննես Գալստյան

Հայտարարություն հացադուլը վերսկսելու վերաբերյալ․ Հովհաննես Գալստյան
Հայտարարություն հացադուլը վերսկսելու վերաբերյալ․ Հովհաննես Գալստյան
Հեղինակ MediaLab

Կինոռեժիսորներ Հովհաննես Գալստյանը շարունակում է վերսկսած հացադուլ։ Նա փետրվարի 4-ին հացադուլը վերսկսելու վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։ Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին Գալստյանը կրկին խնդիրները բարձրաձայնելու այս տարբերակն էր ընտրել։

«Հուլիս 21, 2015թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի Հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:

Նոյեմբեր 13, 2015թ-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ-ին, նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։

2016թ-ին կինեկոնտրոնը ընկերությանն է փոխանցել Պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։ Հետագայում, հաշվի առնելով ՀՀ Պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնը առաջարկել է մեկ ընդհանուր Պայմանագիրը փոխարինել հատվածական Պայմանագրերով՝ յուրաքանչյուր տարվա համար։ 

2016թ-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ-ին՝ մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով Պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է։ 

2018թ-ին կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով կամայականորեն չեղարկել է 2015թ-ին ստանձնած պարտավորությունը։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային ներդրումները՝ սառեցվել։ Ընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական ահռելի վնաս։ Ընկերությունը դատական Հայց է ներկայացրել ընդդեմ կինոկենտրոնի։ 

Դեկտեմբեր 3, 2018թ-ին կինոնախագծի դեմ ՀՀ պետական կառույցների սանձազերձած արշավի վրա ուշադրություն հրավիրելու և ֆիլմի իրավունքները պաշտպանելու նպատակով, ընկերության տնօրեն, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը հայատարարել է Հացադուլ։ Դեկտեմբեր 12-ին՝ տասներորդ օրը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից տրվել են ֆիլմի պետական ֆինանսավորման վերսկսելու երաշխիքներ։ Հացադուլը դադարեցվել է։ Սակայն արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։ Ավելին՝ ՀՀ պետական կառույցներից սադրիչ նամականեր են ուղղվել ֆիլմի ներդրողներին։ 

Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, 2019թ-ի փետրվար 3-ին, ժամը 15:00-ից վերսկսում է Հացադուլը և ՊԱՀԱՆՋՈՒՄ անհապա՛ղ՝

Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության։
Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարը։
Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։ 

Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը։

3-02-2019
Երևան»։