ՕԵԿ-ի ցուցակն ավագանու ընտրություններում կգլխավորի Մհեր Շահգելդյանը

ՕԵԿ-ի ցուցակն ավագանու ընտրություններում կգլխավորի Մհեր Շահգելդյանը
ՕԵԿ-ի ցուցակն ավագանու ընտրություններում կգլխավորի Մհեր Շահգելդյանը

«Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Կուսակցությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Մենք ենք ու մեր Երեւանը» կարգախոսով:

Նշենք, որ մինչև այս պահը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է ՔՊ-ն, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից առաջադրվել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, ԲՀԿ-ի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, ՀՀՇ-ինը՝ Արարատ Զուրաբյանը: «Երկիր Ծիրանիի» թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Գալան» առաջադրել է Անահիտ Թարխանյանի, «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ժողովրդավարական ուղին»՝ Մանուել Գասպարյանի թեկնածությունը։