Մեկ օրում Հայաստանում գրանցվել է ամենաշատ վարակակիրների թիվը՝ 134․ Հաստատված դեպքերը 2066-ն են

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրել է ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը։ Ըստ այդ տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 2066 է։ Մեկ օրում վարակակիրների թիվը ավելացել է 134-ով, ինչը վարակի գրանցման օրվանից սկսած ամենամեծ թիվն է։

Առողջացածներ – 929
Փաստացի բուժվողներ-1103
Ընդհանուր թեստեր – 21125
Մահվան ելքեր – 32
Մահվան ելքեր այլ պատճառով – 2