Մոսկվայում մինչ եռակողմ հանդիպումը Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ. «Ազատություն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայում առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև տեղի կունենա երեք առաջնորդների հանդիպումը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Կրեմլում այսօր նաև անցկացվում է ԵԱՏՄ գագաթնաժողովը։

Պեսկովն ասել է, որ առաջին անգամ հյուրի կարգավիճակով ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու է Ադրբեջանի նախագահը։