Էրիկ Գրիգորյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ՝ մեկ տարի ժամկետով

Էրիկ Գրիգորյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ՝ մեկ տարի ժամկետով
Էրիկ Գրիգորյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ՝ մեկ տարի ժամկետով

Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի հերթական 5-րդ նիստը, որի մեկնարկին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընտրվել է խորհրդի նախագահ՝ մեկ տարի ժամկետով։

Երևան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները քննարկել են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի  արտանետումների հաշվարկման մեթոդների, կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ համագործակցության հնարավարությունների, բնապահպանական ծրագրերի  իրականացման, միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: Կողմերը փոխանակվել են նաև  թափոնների  կառավարման ոլորտում իրենց ունեցած փորձով։

Նիստին հաջորդած մամուլի ասուլիսում խորհրդի նախագահ Էրիկ Գրիգորյանն ամփոփել է աշխատանքների արդյունքները՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել հարթակի աշխատանքները, առաջնայնություն տալ բնապահպանական խնդիրների նորարարական լուծումներին։ Ասուլիսի բանախոսները կարևորել են գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումը։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: