Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով։
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ ընդունել եմ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Քննարկման առանցքում անհետ կորած և գերության մեջ հայտնված մեր զինծառայողների ճակատագրերի թեման էր: Խոսել ենք օրակարգային և հանրային մտահոգության տիրույթում գտնվող այլ հարցերի մասին ևս», -գրել է նա: