Հրապարակվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումների ցանկը

Հրապարակվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումների ցանկը
Հրապարակվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումների ցանկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումների ցանկը:

Հոկտեմբերի 7-ին կանցկացվի Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը 

Հոկտեմբերի 8, 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը 
Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում կկայանա Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը
Հոկտեմբերի 10-ին Թումո ստեղծարար կենտրոնում աշխատանքները կսկսի ֆրանկոֆոն տնտեսական ֆորումը
Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի բուն գագաթաժողովը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը 
Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա ֆրանկոֆոն գալա համերգը
Հոկտեմբերի 12-ին գագաթաժողովը կավարտի աշխատանքները և արդյունքների մասին կհայտարարվի ասուլիսում: