Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Հայաստանի տարածքում, փետրվարի 12-ի ժամը 20:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը:

Գորիս-Սիսիան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին բուք է: 

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավելի բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,