Սուրեն Պապիկյանը արձակուրդ է գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրվել է 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ:

Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ հունվարի 22-ին տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։