COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր դեպքերից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով.Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Առողջապահության նախարարության փոխնախարար Արտակ Ջումայանի հետ այցելել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։

Շրջայցի ընթացքումն հետաքրքրվել եմ հղիների և նորածինների առողջական վիճակով, խորհրդակցություն ունեցել բուժանձնակազմի հետ։

COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով»։