Պատվաստվելն ավելի անվտանգ է, քան վարակվելը

Պատվաստանյութերը օգնում են իմունային համակարգին ճանաչել թիրախավորված վիրուսը և ստեղծել դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ հակամարմիններ։ Պատվաստումից հետո օրգանիզմը պատրաստ է պայքարել վիրուսի դեմ՝ դրանով իսկ կանխելով հիվանդությունը:

Մարդկանց մեծ մասը, ովքեր վարակված են SARS-CoV-2-ով` ՔՈՎԻԴ-19 առաջացնող վիրուսով, առաջին մի քանի շաբաթվա ընթացքում զարգացնում են իմունային արձագանք, սակայն դեռևս պարզ չէ, թե որքան ուժեղ և կայուն է այդ իմունային արձագանքը, և ինչպես է այն տարբերվում տարբեր մարդկանց մոտ։

Նույնիսկ եթե նախկինում վարակվել եք ՔՈՎԻԴ-19-ով, պատվաստանյութը գործում է որպես իմունային համակարգը խթանող ուժեղացուցիչ։ Հայտնի են նաև SARS-CoV-2-ով կրկնակի վարակվածության դեպքեր, ինչն ավելի էական է դարձնում պատվաստումների դերը։

Այս մասին հայտնում է ԱՀԿ Հայաստան գրասենյակը։