Խորհրդարանը ընդունեց Պաշտպանության մասին օրենքի նախագիծը և ավարտեց հերթական նիստի օրակարգը

Հայաստանի Ազգային ժողովը 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը։

Նախագիծը խորհրդարանին ներկայացրել էր կառավարությունը։ Փաստաթղթով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

Խորհրդարանը հերթական նիստի օրակարգն ավարտեց։ Այսօր ժամը 16։30-ին սպասվում է կառավարության հետ հարցուպատասխան, որից հետո ԱԺ արտահերթ նիստում միայն կքննարկվի 2020 թվականի բյուջեում կատարված փոփոխությունների նախագիծը։