Թբիլիսիում քովիդ-մահճակալների դեֆիցիտ է

Վրաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է Թբիլիսիի կլինիկաներում քովիդ-մահճակալների պակասի մասին։

Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել է, որ մահճակալներ են ավելացվել բոլոր կլինիկաներում, հավելյալ մահճակալների խնդիր կա մանկական բաժանմունքներում:

Շրջաններում տեղերի խնդիր չկա. 1 258 ազատ մահճակալ կա: Խնդիրը միայն մայրաքաղաքում է: Զուգահեռաբար` աճում է մահճակալների քանակը քովիդ- հյուրանոցներում, որտեղ տեղավորվում են հոսպիտալացման կարիք չունեցող հիվանդները, որոնք ցանկանում են մնալ բժիշկների շուրջօրյա հսկողության տակ` մինչև ամբողջական վերականգնումը:

Առաջիկա օրերին քովիդ-հյուրանոցներում մոբիլիզացվելու է 400 լրացուցիչ մահճակալ: Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2617 նոր դեպք:

Երկրի կլինիկաներում մահճակալների 80% -ը զբաղված է: Արհեստական շնչառության սարքերի պակասի մասին չի հաղորդվում: Այժմ վերակենդանացման բաժանմունքում կա կորոնավիրուսով վարակված 205 մարդ: