Իրանից ժամանած վարորդը չի հոսպիտալացվել. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել և գրել «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին»։

Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերհասկման և կանխարգելման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։

Արդեն իսկ հայտարարվել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականցվում է վերահսկման գործընթաց, ապահովվում է մեկուսացում, առողջական վիճակի զննում և եթե հայտնաբերվեն ախտանշաններ նաև կիրականացվի հոսպիտալացում և թեստավորում։ Տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։

Եվս մեկ անգամ կոչ եմ անում չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ։

Հատուկ շնորհակալություն այն լրատվամիջոցներին, որոնք մինչ հրապարակումը դեպքի մանրամասները ճշտեցին ինձ հետ»։

‼️Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել և գրել «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են…

Gepostet von Alina Nikoghosyan am Samstag, 29. Februar 2020