Բավականին հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ․ Մասիս Մայիլյան

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր բավականին հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքը և նախանշել մեր հետագա անելիքները։

Այսօր բավականին հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը շարունակվել է…

Posted by Masis Mayilian / Մասիս Մայիլյան on Saturday, July 4, 2020