ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր. հարուցվել է քրգործ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը:

Մասնավորապես՝ վարչության աշխատակիցներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի հետաքննության ընթացքում դեղատան տարածքում կատարվել է զննություն, որի ընթացքում դեղերը վերցվել են հետագա հետազոտման նպատակով: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությանը մասնակից անձանց, ինչպես նաև հիշյալ դեղերի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ՊԵԿ-ից: