Ոստիկանների օրինական պահանջները չկատարելու դեպքում կարող եք 1 տարով զրկվել վարորդական իրավունքի վկայականներից. «Վարորդի ընկեր»

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Հավաքներին մեքենաներով մասնակցող հարգելի՛ վարորդներ,

լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար ձեզ տեղեկացնում ենք, որ ոստիկանների օրինական պահանջները չկատարելու դեպքում կարող եք 1 տարով զրկվել վարորդական իրավունքի վկայականներից` համաձայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ կետի՝ «Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը`առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

Ուստի, հարգելի վարորդներ, եղեք տեղեկացված»։