Տեխնիկան իհարկե կարևոր է, սակայն միևնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է․ Արծրուն Հովհաննիսյան

Տեխնիկան իհարկե կարևոր է, հատկապես 5 րդ սերնդի պատերազմում, սակայն միևնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը։ Մեր լեռների ու ձորերի, մեր անտառների ավելի լավ իմացությունը, մեր վճռականությունն է որոշիչը», -նշել է նա։