Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1085-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 1085-ով: Մահացել Է յոթ մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 291 հազար 214 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 432 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել Է 278 հազար 683 հիվանդ, մահացել Է 3901 մարդ:

Օրվա ընթացքում արվել Է 35 հազար 863 թեստ, այդ թվում՝ 23 հազար 896-ը՝ հակագեն եւ 11 հազար 967-ը՝ ՊՇՌ-թեստեր:

Ախտահարման ցուցանիշը. օրվա ընթացքում՝ 3,03 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 2,56 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 2,67 տոկոս: Պատվաստում Է ստացել 23 հազար 493 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 1403 մարդ, հաղորդել Է Sputnik-ը: