Էրդողանն ու Ալիևը հանդիպել են. ի՞նչ հարցեր են քննարկել.Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի համար Քոնիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականը։

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական TRT լրատվամիջոցի՝ Էրդողանն ու Ալիևն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերություններն, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։