Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Երկրում ամենամահաբեր զանգվածային հրաձգությունից հետո Շվեդիայի կառավարությունը հայտարարել է զենքի մասին օրենսդրությունը փոխելու մտադրության մասին, ներառյալ՝ սահմանափակելով կիսաավտոմատ զենքի հասանելիությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը։

Փետրվարի 4-ին  Ստոկհոլմի արևմուտքում գտնվող  Էռեբրու քաղաքի կրթական կենտրոնում զինված անձը սպանել է 11 մարդու, նախքան ինքնասպան լինելը։

Ոստիկանությունը չի հրապարակել նրա օգտագործած զենքի մանրամասները, սակայն հաստատել է, որ նա ունեցել է չորս ատրճանակ ունենալու թույլտվություն, որոնցից երեքը հայտնաբերվել են նրա մոտ: