ՍԴ-ին հրահանգվելու է բավարարել ընդդիմության դիմումը և ստիպել ԿԸՀ-ին անվավեր ճանաչել ընտրությունները. Անի Սամսոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է.

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելով և 500 հազար քվե ստանալով ստեղծել է պատերազմի սպառնալիք:

Ընտրության արդյունքների ամփոփումից մի քանի օր հետո Հիքմեթ Հաիջիևը եկավ Հայաստան և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին փոխանցեց, որ «լավ չեք աշխատել», որ սահմանադրական մեծամասնություն չունեք:

Այսօր ԿԸՀ-ն բավավարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը, Կարապետյանը կալանքի տակ է դեռ, իսկ վարչապետը սպառնում է, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի հարցերը վատ ձևով լուծելու է: Զարմանալի չէ, որովհետև նրանք են խանգարել Փաշինյանին` ունենալու սահմանադրական մեծամասնություն:

Ընտրական օրենսգրքում շուտափույթ կատարվում են փոփոխություններ` զրկելու դրսից եկած ՀՀ քաղաքացիներին մասնակցելու ընտրությանը:

Կարծում եմ, այս ամենը արվում է մեկ նպատակով. Սահմանադրական դատարանին հրահանգվելու է բավարարել ընդդիմության դիմումը և ստիպել ԿԸՀ-ին անվավեր ճանաչել ընտրությունները ամբողջ երկրի մասշտաբով և Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նշանակել վերաքվերակություն:

Իսկ մինչև այդ իշխանությունը կջախջախի ընդդիմությանը, ՀՀ քաղաքացիներին նորից կսպառնա պատերազմով և վստահ կլինի, որ այս անգամ կվերցնի սահմանադրական մեծամասնություն, հատկապես, եթե լույսը չբացված ընդդիմադիր ընտրողները հիասթափվում են ընդդիմության անվճռական վիճակից և կարող են նույնիսկ չգնալ երկրորդ անգամ ընտրելու:

Այս ճանապարհով նա կփորձի մաքրել նաև կեղծված ընտրության կնիքը իր ճակատից:

Հիմա երկու հարց ունեմ ընդդիմությանը.

1. վստա՞հ եք, որ Փաշինյանի Սահմանադրական դատարան դիմելով չեք ընկնելու ձեր իսկ փորած փոսը:

2. Ի՞նչ եք անելու, եթե նշանակվի վերաքվեարկություն, իսկ ձեր լիդերները (և ոչ միայն լիդերները) այլևս ազատության մեջ չլինեն»: