Ռոբերտ Ղեւոնդյանը դադարեցնում է անդամակցությունը «Հանուն Հանրապետության» կուսակցությանը

Քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ դադարեցնում է անդամակցությունը «Հանուն Հանրապետության կուսակցությանը․

«Հարգելի ընկերներ եւ հետեւորդներ

Ցանկանում եմ տեղեկացնել, որ կուսակցության աշխատանքի եւ քաղաքական գործընթացներին մասնակցության սկզբունքների հետ անհաղթահարելի անհամաձայնությունների պատճառով որոշում եմ կայացրել այսօրվանից դադարեցնել իմ անդամակցությունը “Հանուն Հանրապետության” ժպդ կուսակցությանը եւ չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Հուսով եմ իմ 1.5 տարվա քրտնաջան աշխատանքը, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, հնարավորություն կտա կուսակցությանը արտահերթ ընտրություններին դաշինքի կազմում լուրջ հաջողություն գրանցել։ Իմ արդեն նախկին կուսակից ընկերներին մաղթում եմ նվաճել քաղաքական նորանոր բարձունքներ։

Իմ քաղաքական հետագա գործունեության վերաբերյալ հանդես կգամ առանձին գրառումով»։