Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի էջում արված գրառմամբ տեղեկացնում է հետևյալը.

«Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։

Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»։