Freedom House. 2020 թ-ին ՀՀ-ն առաջ է անցել երկու միավորով քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ոլորտում

«Ամերիկայի ձայնը» գրում է.

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը օրերս գլոբալ ազատություների մասին այս տարվա զեկույցի ներքո հրապարակել է 2021 թ-ի ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին առանձին զեկույցը

2020 թվականի Freedom House-ի հրապարակման հետ համեմատած՝ Հայաստանը գրանցել է առաջընթաց երկու միավորով այս տարվա զեկույցում՝ անցած տարվա ընդհանուր 53 միավորից հասնելով 55-ի: Իրավապաշտպան կազմակերպության գնահատականը հիմնված է ժողովրդավարության զարգացման երկու հիմնական ոլորտներում կատարած ուսումնասիրությունների հիման վրա. հետազոտվում է տվյալ տարում երկրի զարգացումները քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ասպարեզներում:

Այս տարվա զեկույցի համաձայն, ըստ Freedom House-ի, Հայաստանում արձանագրվել է երկու դրական միտում: Մասնավորապես, քաղաքացիական ազատությունների գծով իրավապաշտպան կազմակերպությունը առաջընթաց է գրանցել մասնավոր սեփականության պաշտպանության ոլորտում: Կառույցի փորձագետների գնահատմամբ, ՀՀ-ը մեկ միավորով առաջ է շարժվել ՛՛արդյո՞ք անհատներն ունակ են առանց պետական կամ ոչ պետական անհարկի միջամտության իրականացնել սեփականության իրավունքը և հիմնել մասնավոր բիզնես՛՛ հարցադրման ներքո: Արձանագրելով այստեղ միավորի փոփոխություն՝ զեկույցն ընդգծում է՝ ցուցանիշը 2-ից բարելավվել է 3-ի, քանի որ 2018 թ-ի կառավարության փոփոխությունից ի վեր նվազել է Հանրապետականուսակցության հետ փոխկապակցված անձանց անտեղի միջամտությունը բիզնես գործունեությանը:

Ըստ զեկույցի՝ գործարար շրջանակները, հատկապես փոքր և միջին ձեռներեցները, նախկինում հաճախ էին բախվում նախկին իշխանությունների կողմիցակտիվների կամայական բռնագրավմանը կամ կաշառք ստանալու պահանջին: Իշխանափոխությունից հետո այդ գործունեությունը դարձել է ավելի հազվադեպ, գտնում է Freedom House-ը: ՛՛Հայաստանի օրենսդրությունը համարժեքորեն պաշտպանում է սեփականության իրավունքը՝ չնայած նրան, որ նախկինում պաշտոնյաներն այն միշտ չէ, որ պահպանել են՛՛, շեշտում է կազմակերպությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում