Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» ցանկանում  է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով  championat.com-ին:

Իսպանական կողմից գործարքն իրականացնելու համար աշխատում են ակումբի նախկին մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Յերեմիչը և Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։

Նոյեմբերի սկզբին Լեմիչն ու Յերեմիչը բանակցությունների համար մեկնել են Մոսկվա։ Մադրիդյան ակումբը ցանկանում է Զախարյանի տրանսֆերը կազմակերպել 2022 թվականի ամռանը:

Վերջերս Զախարյանը դարձել էր ՌՊԼ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։