Հույս ունեմ՝ մինչև մահս Շուշվա փողոցներով պիտի քայլեմ․ Սասուն Միքայելյան. տեսանյութ

Factor.am-ը փոխանցում է. Շարունակելով սահմաններում մարտական հերթապահությունը փետրվարի 22-ին Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը մեկնել են սահման՝ մարտական հերթափոխի:

225 հոգի՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզի տարածքային բաժանմունքների, Արտաշատի տարածքային բաժանմունքի, Երկրապահ կամավորականների միության «Կարմիր բերետների» վաշտերը կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները, կապահովեն սահմանների անվտանգությունը:

Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն է մաղթել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: