Արտաշատում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել էլեկտրական սյանը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 00:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ թատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Բ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի էլեկտրական սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: